Jump to content

Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա
Տեսակգեղարվեստի ակադեմիա
Հիմնադրված է1906[1]
ՀիմնադրիրԲորիս Շաց
Անվանված էBezalel?
Երկիր Իսրայել[1]
ՏեղագրությունԵրուսաղեմ[1]
Պարգևներ
Կայքbezalel.ac.il(եբրայերեն)(անգլ.)(արաբ.)
Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա (Իսրայել)##
Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա (Իսրայել)
Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա, Իսրայել
 Bezalel Academy of Art and Design Վիքիպահեստում

Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա (եբրայերեն՝ בצלאל‎), արվեստի ազգային դպրոց Իսրայելում։ Հիմնադրվել է 1906 թվականին հրեա նկարիչ և քանդակագործ Բորիս Շացի կողմից։ Իսրայելի ամենահին կրթական հաստատությունն է։ Անվանվել է ի պատիվ աստվածաշնչյան կերպար Բեցալելի (Ուրիի որդի, եբրայերեն՝ בְּצַלְאֵל בֶּן-אוּרִי), որին Մովսեսը նշանակել էր վերահսկելու խորանի նախագծումը և շինարարությունը (Exodus 35:30): 1900-ականների սկզբին Բեցալելի ուսանողների և պրոֆեսորների ստեղծած արվեստը համարվում է 20-րդ դարի Իսրայելի վիզուալ արվեստի հենակետ։

Բեցալելն այժմ գտնվում է Երուսաղեմի հրեական համալսարանի Սկոպուս լեռան կամպուսում, բացառությամբ ճարտարապետության բաժնի, որը տեղակայված է Երուսաղեմի կենտրոնում գտնվող Բեցալելի պատմական շենքում։ 2009 թվականին հայտարարվեց, որ Բեցալելը կտեղափոխվի Ռուսական վանատան նոր կամպուս, որպես Երուսաղեմի կենտրոնը վերակենդանացնելու քաղաքային ծրագրերի մի մաս։ Նոր Բեցալելի կամպուսը նախագծել է Տոկիոյում գործող SANAA ճարտարապետական ընկերությունը։

Բորիս Շացը՝ Բեցալելի հիմնադիրը
Էլիեզեր Բեն-Եհուդա, Բեցալելում եբրայերենի դասախոս
Բորիս Շացը Բեցալելի կամպուսից դուրս, Երուսաղեմ, 1913 թ.
Նկարչության դաս Աբել Պաննի ղեկավարությամբ, 1912 թ.

«Բեցալել արվեստի և արհեստի դպրոցը» հիմնադրվել է 1906 թվականին Բորիս Շացի կողմից, որը նախատեսում էր ստեղծել արվեստի ազգային ոճ, որը կլինի դասական հրեական՝ Մերձավոր Արևելքի և եվրոպական ավանդույթների խառնուրդ։ Դպրոցը բացվեց Եթովպիայի փողոցում վարձակալված տարածքներում։ Այն տեղափոխվել է 1880-ական թվականներին կառուցված շինությունների մի համալիր՝ շրջապատված ատամնավոր քարե պատով, որոնց սեփականատերերը հարուստ արաբներն էին։ 1907 թվականին Հրեական ազգային հիմնադրամը տարածքը գնել է Բորիս Շացի համար։ Շացը կամպուսում ապրել է կնոջ և երեխաների հետ[3]։ Բեցալելի առաջին դասընթացին մասնկցում էին Եվրոպայից ժամանած 30 երիտասարդ արվեստի ուսանողներ, որոնք հաջողությամբ հանձնել էին ընդունելության քննությունը։ Տարբեր երկրներից ժամանած և ընդհանուր լեզու չունեցող ուսանողներին եբրայերեն ուսուցանում էր Էլիեզեր Բեն-Եհուդան[4]։ Նրա կինը՝ Հեմդա Բեն-Եհուդան, Բորիս Շացի քարտուղարուհին էր[5]։

Ավանդական քանդակի և նկարչության բաժինների հետ մեկտեղ դպրոցն ուներ արհեստանոցներ, որտեղ արծաթից, կաշվից, փայտից, արույրից և գործվածքից արվեստի առարկաներ էին արտադրում։ Արհեստավորներից շատերը եմենցի հրեա արծաթագործներ էին, որոնք երկար ժամանակ աշխատել էին թանկարժեք մետաղների հետ, ինչպիսիք են արծաթը և ոսկին, որը Եմենում ավանդական հրեական զբաղմունք էր։

Ուսանողներից շատերը դարձել են հայտնի արվեստագետներ, այդ թվում` Մեյր Գուր Արյեն, Զեև Ռաբանը, Շմուել Բեն Դավիդը, Յակոբ Բեն-Դովը, Զեև Բեն-Ցվին, Յակոբ Էյսենբերգը, Յակոբ Փինսը, Յակոբ Շտեյնհարդտ և Հերման Շտրուկը[6]։

1912 թվականին Բեցալելն ունեցել է մեկ կին ուսանող, Մարուսիա (Միրիամ) Նիսենհոլցը, որն օգտագործել է «Chad Gadya» կեղծանունը[7]։

Ֆինանսական դժվարությունների արդյունքում Բեցալելը փակվել է 1929 թվականին։ Հիտլերի իշխանության գալուց հետո Բեցալելի տնօրենների խորհուրդը խնդրեց Ջոզեֆ Բոդկոյին, որը 1933 թվականին փախել էր Գերմանիայից, վերաբացել հաստատությունը և դառնալ դրա տնօրենը[8]։ Նոր Բեցալելի արվեստի և արհեստի դպրոցը բացվել է 1935 թվականին՝ ներգրավելով շատ ուսուցիչների և աշակերտների Գերմանիայից, որոնցից շատերը նացիստների կողմից փակված Բաուհաուզի դպրոցից էին[9]։ Բուդկոն հրավիրեց Յակոբ Շտեյնհարդտին և Մորդեխայ Արդոնին դասավանդելու դպրոցում, որոնք երկուսն էլ հաջողվեց նրան որպես տնօրեններ[8]։

1958 թվականին հաստատությունն արժանացել է Իսրայելի մրցանակի[10]։

1969 թվականից Բեցալելը դարձավ պետական աջակցություն ստացող հաստատություն։ 1975 թվականին այն ճանաչվեց Իսրայելի բարձրագույն կրթության խորհրդի կողմից որպես բարձրագույն կրթության ինստիտուտ[11]։ Սկոպուս լեռան կամպուսում այն մնաց մինչև 1990 թվականը։

Բեցալել տաղավար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեցալել տաղավարը Յաֆֆյան դարպասների հարևանությամբ

Բեցալել տաղավարը 1912 թվականին Յաֆֆյան դարպասներից դուրս կառուցված թիթեղածածկ փայտյա տանիքով և աշտարակով շինություն էր։ Այն Բեցալելի հուշանվերների խանութն ու ցուցասրահն էր։ Վեց տարի անց տաղավարը ոչնչացվեց բրիտանական իշխանությունների կողմից։

Բեցալելը մշակել է արվեստի տարբերակիչ ոճ, որը հայտնի է որպես Բեցալել դպրոց, որը նկարագրում է աստվածաշնչային և սիոնիստական թեմաներ այնպիսի ոճով, որն իր վրա է կրում եվրոպական art nouveau և ավանդական պարսկական ու սիրիական արվեստի ոճերը։ Նկարիչները միավորել են «շրջակա միջավայրի, ավանդույթների և նորարարությունների բազմազան շերտեր» նկարներում և արհեստագործական իրերում, որոնք առնչվում են «աստվածաշնչյան թեմաներին, իսլամական դիզայնին և եվրոպական ավանդույթներին»՝ ջանալով ստեղծել «հրեական արվեստի յուրահատուկ ոճը» նոր ազգի համար, որը կառուցվում էր հին հրեական հայրենիքում[12]։

Բեցալելը Սկոպուս լեռան վրա Երուսաղեմում

2006 թվականին Բեցալել արվեստի և դիզայնի ակադեմիան նշեց իր 100-ամյակը։ Ակադեմիան գտնվում է Երուսաղեմի Սկոպուս լեռան վրա, ունի 1500 ուսանող։ Գործում են հետևյալ ֆակուլտետները՝ գեղարվեստի, ճարտարապետության, կերամիկական դիզայնի, արդյունաբերական դիզայնի, զարդերի, լուսանկարչության, վիզուալ հաղորդակցություն, անիմացիայի, ֆիլմերի և արվեստի պատմություն ու տեսություն։ Ճարտարապետական կամպուսը գտնվում է Երուսաղեմի կենտրոնում՝ պատմական Բեցալելի շենքում։ Բեցալելն առաջարկում է գեղարվեստի բակալավրի (B.F.A.), ճարտարապետության բակալավրի (B.Arch.), դիզայնի բակալավրի (B.Des.) աստիճաններ, Գեղարվեստի մագիստրոսի աստիճան Երուսաղեմի հրեական համալսարանի հետ համատեղ, երկու տարբեր դիզայնի մագիստրոսի (M.des) և արվեստի տեսության ու քաղաքականության (M.A.) աստիճաններ։

Ակադեմիան մտադիր է վերադառնալ քաղաքի կենտրոն[13]։

2011 թվականին «Միլանի կահույքի տոնավաճառում» Բեցալելի ուսանողների ցուցադրությունը նկարագրվեց որպես «աշխույժ մրցակցություն» լավագույն ցուցահանդեսի համար[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://hedendaagsesieraden.nl/2022/07/06/bezalel/
  2. https://cms.education.gov.il/EducationCMS/Units/PrasIsrael/Tashyag/Tashkab_Tashyag_Rikuz.htm?DictionaryKey=Tashyah
  3. «The Bezalel artistic legacy flourishes in Jerusalem». The Times of Israel.
  4. «Albert Rubin catalogue» (PDF). mmuseumeinharod.org.il. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. «The long-lost daughter of the father of Israeli art». Haaretz.com. 2013 թ․ հունվարի 12.
  6. Ze'ev Raban, A Hebrew Symbolist, by Batsheva Goldman Ida, Tel Aviv Museum of Art, 2001
  7. «I lived life to the fullest». haaretz.com.
  8. 8,0 8,1 «When Budko met Bialik».
  9. «Israeli Art On Its Way to Somewhere Else». azure.org.il.
  10. «Israel Prize recipients in 1958 (in Hebrew)». Israel Prize Official Site. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին.
  11. המועצה להשכלה גבוהה - מאגר מוסדות [Council for Higher Education Registry of Institutes]. che.org.il (Hebrew). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Rothstein, Edward (2009 թ․ հունիսի 10). «MUSEUM REVIEW - DERFNER JUDAICA MUSEUM, Jewish Art, the Hudson and Bingo in the Bronx». The New York Times,.{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  13. Zohar, Gil (2006 թ․ նոյեմբերի 2). «Artful move». Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
  14. Rawsthorn, Alice (2011 թ․ ապրիլի 18). «Milan's Furniture Whirlwind» – via www.nytimes.com.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gil Goldfine, "Zeev Raban and the Bezalel style," Jerusalem Post, 12-14-2001
  • "Dalia Manor, Biblical Zionism in Bezalel Art," Israel Studies 6.1 (2001) 55-75".
  • The "Hebrew Style" of Bezalel, 1906–1929, Nurit Shilo Cohen, The Journal of Decorative and Propaganda Arts, Vol. 20. (1994), pp. 140–163
  • Manor, Dalia, Art in Zion: The Genesis of National Art in Jewish Palestine, published by Routledge Curzon (2005)
  • "Crafting a Jewish Style: The Art of the Bezalel Academy, 1906–1996", 2000-08-26 until 2000-10-22, Montgomery Museum of Fine Arts

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա» հոդվածին։